Լեոնարդո դի Կապրիոն կմարմնավորի Լեոնարդո դա Վինչիին

12:06   14 օգոստոսի, 2017

Լեոնարդո դի Կապրիոն կմարմնավորի Լեոնարդո դա Վինչիին, հայտնում է Variety-ն:
42-ամյա դերասանը Paramount ստուդիայի հետ արդեն շահավետ պայմանագիր է ստորագրել եւ կհայտնվի կենսագրական ժապավենում:
Մի քանի տարի շարունակ երկու խոշորագույն ընկերություններ՝ Paramount-ը եւ Universal-ը, պայքարում էին ֆիլմի նկարահանման իրավունքի համար: Խոսկացություններ կան, որ Լեոնարդոյին պատկանող՝ Appian Way ստուդիան կիրականացնի նկարահանումները եւ մասնակիորեն կզբաղվի ժապավենի մոնտաժով։


Այս կինոնկարում դերասանի մասնակցությունը չափազանց խորհրդանշական է: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Լեոյի մայրը՝ Իրմելին, որդուն անվանակոչել է ականավոր նկարչի պատվին: Վարկածներից մեկի համաձայն՝ նա հղի էր, երբ էքսկուրսիա է կատարել Եվրոպայի թանգարաններից մեկում, եւ մեծ վարպետի նկարը դիտելիս զգացել է, թե պտուղն արգանդում որքան առույգ է խաղում: Այդ ժամանակ Իրմելին որոշել է, որ ապագա որդուն հենց Լեոնարդո կանվանի:
Նշենք, որ ոչինչ հայտնի չէ նկարահանումների եւ ժապավենի պրեմիերայի ժամկետների մասին: Ֆիլմի հեղինակները որոշել են կենսագրական կինոնկար նկարահանել Ուոլթեր Այզեքսոնի գրքի հիման վրա, որը ստեղծագործողի կյանքի առանցքային դրվագների մասին է:



© NEWS.am STYLE