Թոմ Քրուզը վնասվածք է ստացել «Առաքելությունն անիրագործելի է 6»-ի նկարահանումների ժամանակ

13:34   14 օգոստոսի, 2017

Թոմ Քրուզը վնասվածք է ստացել «Առաքելությունն անիրագործելի է 6»-ի նկարահանումների ժամանակ, հայտնում է TMZ-ն:
Դերասանը նկարահանվելու համար Լոնդոն է ժամանել։ Ինչպես հայտնի է, Թոմ Քրուզն իր հնարքները մշտապես ինքն է կատարում: Քրուզն, ընդհանուր առմամբ, մեկ տարի մարզվել է, որպեսզի նկարահանման հրապարակում բոլոր հնարքներն ինքնուրույն կատարի:

Դերասանը փորձել է դեկորացիայի վրայից ցատկել կից գտնվող շենքի տանիքին, սակայն ցատկը սխալ է հաշվարկել եւ պատին է բախվել:

Չի հաղորդվում, թե Քրուզի վնասվածքը որքան ծանր է, սակայն, տեսանյութից դատելով, նա երկու ոտքն է վնասել:
Նկարահանումներն այս պահին դադարեցվել են:



© NEWS.am STYLE