Երեւանյան ազդ. ուր գնալ եւ ինչ դիտել այս շաբաթ

10:34   14 օգոստոսի, 2017

NEWS.an STYLE-ը շարունակում է ներկայացնել մեր մայրաքաղաքի շաբաթվա իրադարձությունները:

Եվ այսպես, որտե՞ղ է հետաքրքիր ժամանակ անցկացնել, երբ դրսում, ինչպես եւ տանը, +40 է:

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 21:00-ին էլեկտրո ոճի երաժշտության սիրահարները կարող են այցելել «Ուրիխանյան» ակումբ, որտեղ ելույթ կունենան Spectrum-ը (Techno-Psy-Fusion-Noise-Funk), Kay&Gurr-ը (Experimental-Glitch-Hardcore), VHSound-ը (Psychedelic, Downtempo-Chill-Abstract), Duke-ը (Dark-Techno-Industrial): Մուտքավճարը 1500 դրամ է, որն արժե ծախսել:

Մետալի երկրպագուների համար օգոստոսի 16-ին մետալի գիշեր է: «Ստոպ»-ում երեկոյան ժամը 8-ին ելույթ կունենա INoGEN & Perfect Legacy-ն: Մուտքը՝ միայն դռնով)))

Օգոստոսի 17-ին անչափ տաղանդավոր Գոռ Սուջյանը ձեզ համար կերգի «12» ակումբում: Կարծում ենք՝ անիմաստ է Գոռին ներկայացնելը, եւ հինգշաբթի ժամը 21:30-ից հետո երեկոն կարելի է եւ պետք է անցկացնել այն տրամադրության մթնոլորտում, որը ձեզ կփոխանցի Գոռը:
Շաբաթն ընդհանրապես փոթորկվում է ռոք երաժշտությամբ։ Նույն օրը՝ օգոստոսի 17-ին, DAS ակումբում փանք երեկո է՝ Life Scars-ի (Poland), Vodka Vtraiom-ի (Georgia), Varakvatz-ի (Armenia) մասնակցությամբ: Մուտքը՝ 2000 դրամ:

Մեկ օր հետո ռոքի թեման կշարունակի Lousnelius խումբը «Ստոպ» բարում, որտեղ մշտապես ներկա են ռոքի, բլյուզի եւ ջազի սիրահարները:



© NEWS.am STYLE