Կադրեր՝ Սիրուշոյի նոր տեսահոլովակի նկարահանման ընթացքից (ֆոտո/վիդեո)

10:04   14 օգոստոսի, 2017

Երեկ՝ օգոստոսի 13-ին, Վերնիսաժում իսկական իրարանցում էր. Սիրուշոն նկարահանում էր իր նոր տեսահոլովակը։

«Արմատ» ձայնասկավառակից հայտնի «Հուհ հահ» հիթը կունենա նաեւ տեսահոլովակ։

Տեսահոլովակի մի մասը նկարահանվել է Վերնիսաժի՝ գորգերով հարուստ հատվածում։

Սիրուշոյին ուղեկցել է պարային թիմը։

Նկարահանումների ընթացքում երգչուհին շփվել եւ լուսանկարվել է երկրպագուների հետ։



© NEWS.am STYLE