Միլա Կունիսը նշում է ծննդյան 34-ամյակը. դերասանուհու մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք խորհուրդ ենք տալիս դիտել

16:04   14 օգոստոսի, 2017

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ծնվել է Հոլիվուդի ամենասիրելի դերասանուհիներից մեկը՝ հմայիչ Միլա Կունիսը: Միլան դարձավ 34 տարեկան:

Ուկրաինական արմատներով ամերիկացի դերասանուհին նկարահանվել սկսել է փոքր տարիքից: Նրա առաջին դերը եղել է «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում՝ 1993 թ-ին:

Բացի դերասանական կարիերայից՝ Միլան ակտիվոերեն զբաղվում է մոդելինգով: Նրա լուսանկաները պարբերաբար զարդարում են հանրայայտ ամսագրերի շապիկները, իսկ 2012 թ-ից խոշոր աչքերով այս գեղեցկուհին համագործակցում է Christian Dior նորաձեւության տան հետ:

Ավելի վաղ տարիներին Միլան սիրավեպ է ունեցել «Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինի հետ, իսկ 2015 թ-ից դերասանուհին ամուսնացած է Էշթոն Քաթչերի հետ: Նրանք ունեն երկու զավակ. դուստրը՝ Ուայթ Իզաբելը, 3 տարեկան է, իսկ որդին՝ Դմիտրին, ծնվել է 2016 թ-ի նոյեմբերին:

Միլա Կունիսը շատ ֆիլմերում է նկարահանվել՝ մարմնավորելով միմյանցից տարբեր կերպարների, սակայն այսօր NEWS.am STYLE-ն առանձնացրել է դերասանուհու մասնակցությամբ հետեւյալ 5 ֆիլմերը, որոնք էլ խորհուրդ ենք տալիս դիտել երեկոյան:

«Սեւ կարապը»

«Եկամտաբեր ընկերություն»

«Շատ վատ մայրիկները»

«Երրորդն ավելորդ է»

«Իլայի գիրքը»



© NEWS.am STYLE