«Իմ ողջ կյանքի ընթացքում ես մի բանից եմ վախեցել». Հոլի Բերին դարձավ 51 տարեկան (ֆոտո/վիդեո)

17:03   14 օգոստոսի, 2017

Օսկարակիր դերասանուհի Հոլի Բերին այսօր՝ օգոստոսի 14-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հոլիվուդյան աստղը դարձավ 51 տարեկան: Փոքրուց Հոլին աչքի է ընկել իր արտաքին գեղեցկությամբ, ինչի շնորհիվ էլ վաղ տարիքից ակտիվորեն մասնակցել է գեղեցկության մրցույթների՝ գրանցելով հաջողություններ:

Աչքի ընկնող արտաքինով աղջկան բնականաբար չնկատել չէր լինի: Շուտով Բերիին հրավիրում են նկարահանվել նաեւ ֆիլմերում: Նրա համար նկարահանման առաջին փորձը եղավ «Կենդանի տիկնիկները» հեռուստանովելը: Իր կինոկարիերայի ընթացքում Հոլի Բերին մի շարք ֆիլմերում է նկարահանվել, որոնցից ամենահայտնիներն են՝ «Կին կատուն», «Մահացիր, բայց ոչ հիմա», «Ահազանգ», «Գոթիկա», «Մարդկային ծագում» եւ այլն:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտնի դերասանուհու մտքերից մի քանիսը.

«Մարդու ինքնագնահատականը կախված է իրեն շրջապատող մարդկանցից, ստացած դաստիարակությունից, ունեցած պայքարից»:

«Քեզ թվում է, թե գիտես՝ ինչ է սերը, մինչեւ այն պահը, երբ երեխա ես ունենում, ու հայտնաբերում սիրո մեկ այլ գեղեցիկ դրսեւորում»:

«Երբ ես փոքր էի, մայրիկս ասում էր, որ եթե չես եղել լավ ձախողակ, երբեք չես կարող լինել լավ հաղթող»:

«Կարծում եմ՝ լավագույն բանը ինքդ քեզ հավատարիմ լինելն է»:

«Պետք չէ ինքդ քեզ շատ լուրջ վերաբերվել: Սովորիր ծիծաղել քեզ ու քո առջեւ ծագած արգելքների վրա»:

«Տղամարդը կարկանդակի վրայի բալի նման է, իսկ ես կարկանդակն եմ, որը շատ համեղ է՝ նույնիսկ առանց այդ բալի»:

«Իհարկե, հաճելի է, երբ քեզ գեղեցիկ են համարում, բայց ես կցանկանայի, որ ավելի շատ գնահատվեր իմ կատարած աշխատանքը»:

«Կարծում եմ՝ ես ավելի հմայիչ եմ կարճ մազերով: Այդպես եւ ավելի հարմար է, եւ ես ինձ ավելի իսկական եմ զգում»:

«Իմ ողջ կյանքի ընթացքում ես մի բանից եմ վախեցել՝ միայնակ մնալուց»:

«Ես պարզապես շարունակելու եմ ապրել եւ լինել այնպիսին, ինչպիսին կամ»:



© NEWS.am STYLE