«Ես ինքս չէի սպասում». Անդրեյ Մալախովն առաջին անգամ խոսել է կնոջ հղիության մասին

16:31   14 օգոստոսի, 2017

Անդրեյ Մալախովն առաջին անգամ մեկնաբանել է կնոջ հղիության մասին լուրը։ Starhit կայքում, որի գլխավոր խմբագիրն է հանդիսանում հաղորդավարը, նրա անունից հաղորդագրություն է հրապարակվել, որում ասված է.

«Իմ մեկնաբանությունը՝ նախորդ շաբաթվա կարեւորագույն լուրի վերաբերյալ։ Ես ինքս չէի սպասում, որ իմ «ֆիզարձակուրդը» կդառնա շաբաթվա լուր եւ որ այն կանհանգստացնի նույնիսկ Միխայիլ Խոդորկովսկիին։ Շտապում եմ ուրախացնել բարի մարդկանց եւ նրանց, որոնք մեր ամուսնական վեց տարիների ընթացքում իմ կնոջը գրոհում էին ընտանեկան հարցերով։ Այո, ես եւ Նատաշան սպասում ենք առաջնեկի»։

Նշենք, որ ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Անդրեյ Մալախովը պրոդյուսերի հետ վեճի պատճառով լքել է «Пусть говорят» շոուն։ 

Աղբյուրների համաձայն՝ Առաջին ալիքի պրոդյուսեր Նատալյա Նիկոնովան, իբր, Մալախովին ընտրության առջեւ է կանգնեցրել. կա՛մ նա աշխատում է հեռուստաալիքում, կա՛մ դայակ է դառնում: Լրագրողը նախընտրել է ժամանակ հատկացնել ընտանիքին եւ արձակուրդ գնալ:



© NEWS.am STYLE