Թերություններ, որոնց պատճառով դուք միայնակ եք

19:12   26 սեպտեմբերի, 2017

Մարդը միայնակ է մնում, քանի որ չի աշխատում իր վրա եւ հետեւյալ թերություններն ունի.

Չի կարողանում զսպել էմոցիաները: «Իտալական» կրքերի, զայրույթի, սկանդալների հակված մարդիկ անմիջապես բացասաբար են ընկալվում:

Ակնհայտորեն ինչ-որ հիվանդությամբ է տառապում: Այս ազդանշանը հաճախ վատ ծառայություն է մատուցում՝ ստիպելով անցնել մարդկանց կողքով, որոնց հետ երջանկությունը հնարավոր կլիներ:

Այլ հետաքրքրություններ ունի: Դրանք ձեզ անհեթեթ են թվում: Իսկ այն, ինչով դու ես տարված, իհարկե, հրաշալի է: Իսկ գուցե պետք չէ՞ այդքան կտրուկ լինել:

Թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածություն ունի: Այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են:

Այնքան էլ մաքրասեր չէ: Հայտնի չէ, թե ինչու է մարդն անտեսում սովորույթները, որոնք ձեզ համար օրենք են: Հնարավոր է՝ նա կյանքում չի ստացել ձեզ համար տարրական դասերը: Բայց այս թերությունը միանգամայն կարելի է շտկել:

Անլուրջ է եւ շատախոս: Շատերը, ովքեր գիտեն՝ ինչ է միայնությունը, վանում են ուրախ, անհոգ մարդկանց: Թվում է՝ նրանք ունակ չեն լուրջ զգացմունքների: Բայց դա շատ մեծ սխալ է: Արտաքին ուրախության հետեւում հաճախ խորը, հետաքրքիր անհատականություն է թաքնված:

 

Աղբյուրը՝ moimozg.ru



© NEWS.am STYLE