Ներդաշնակ կնոջ հինգ կանոն

20:11   26 սեպտեմբերի, 2017

Առաջին կանոն՝ ամեն ինչ հնարավոր է

Մենք գիտակցության հնարավորություններն օգտագործում ենք առավելագույնը 5%-ով: Սակայն մի անձի 100% ներուժը չի կարող հավասար լինել մեկ այլ անձի 100% ներուժին: Մեկը կարող է երկրի նախագահ դառնալ, մյուսը՝ մասնավոր ձեռնարկություն գլխավորել: Ընդ որում, երկրորդին բացարձակ չի հետաքրքրում երկիր ղեկավարելը: Այս կանոնին հավելում. ոչ ամեն ինչ է հնարավոր, գոյություն ունեն տարածության անխախտելի կանոններ, որոնք հնարավոր չէ փոխել: Երկինքը միշտ վերեւում է, Երկիրը՝ ներքեւում:

Երկրորդ կանոն՝ ներդաշնակ կինը չի վախենում դեմքը կորցնելուց

Նա կարող է ապրել առանց դիմահարդարման, չի վախենում հիվանդ կամ հոգնած տեսք ունենալ: Սրանք հոգեպես առողջ մարդու բնական վիճակներ են:

Երրորդ կանոն՝ ներդաշնակ կինն իրեն կատարելություն չի համարում

Նա գիտի իր ուժեղ եւ թույլ կողմերը: Նա հասկանում է, որ թուլությունն ուժի հակառակ կողմն է: Իսկական կատարելությունը մութ եւ պայծառ, ներքին եւ արտաքին կողմերի կատարյալ հավասարակշռությունն է:

Չորրորդ կանոն՝ ներդաշնակ կինը չի փորձում ազդել մտերիմների եւ ծանոթների վրա

Նա հասկանում է, որ կարելի է փոխել վերաբերմունքը միայն մարդկանց եւ հանգամանքների հանդեպ, իսկ ազդել կարելի է միայն սեփական գիտակցության վրա, այդ դեպքում աշխարհի հանդեպ վերաբերմունքն այլ կլինի: Տարածության կառուցվածքը փոխելն անհնար է: Փոխարենը կարելի է փոխել «գիտակցության կառուցվածքն» ու իրականության սեփական ընկալումը:

Հինգերորդ կանոն՝ ներդաշնակ կինն իրեն փերի, աստվածուհի կամ կախարդ չի անվանում

Նրա համար իրեն կին զգալը միանգամայն բավարար է: Այն ամենը, ինչ տեղի է ունենում նրա շուրջ, պատճառահետեւանքային կապի արդյունք է, ոչ թե կախարդանքի: Այս իմաստով կանացիության կատարելագործումը ենթադրում է գիտակցության եւ անձնական էներգիայի հետ աշխատանք, ամեն ինչից կախվածության ավելի խորը ընկալում:

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE