Քլոե Քարդաշյան. «Չեմ շտապում ամուսնանալ»

10:11   15 օգոստոսի, 2017

Բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ Քլոե Քարդաշյանի սիրավեպն ակներեւաբար հարսանիքով կավարտվի, չնայած հայուհին հայտարարում է, որ սիրեցյալի հետ ամուսնությունն իր համար ինքնանպատակ չէ:

Ռեալիթի շոուի 33-ամյա աստղը մինչեւ Տրիստանին հանդիպելը համատեղ կյանքի անհաջող փորձ է ունեցել Լամար Օդոմի հետ, այնուհետեւ Քլոեն հանդիպել է Ջեյմս Հարդենի հետ, ավելի ուշ՝ ռեփեր French Montana-ի հետ, սակայն, ինչպես կարելի է դատել քրոջ՝ Քիմի՝ You magazine-ին տված հարցազրույցից, այժմ նրա կյանքում լավագույն հարաբերություններ են հաստատվել:

«Իմ կյանքում լավագույն հարաբերություններ են հաստատված, բայց ես չեմ շտապում ամուսնանալ»,- հայտարարում է Քլոեն եւ հավելում.

«Ես հավատում եմ ամուսնությանը եւ ցանկանում եմ վերստին ամուսնանալ՝ սա փաստ է: Սակայն ինձ ժամանակի լիմիտը չի կաշկանդում: Մարդիկ կարծում են, թե ամուսնությունը երջանկության հոմանիշն է: Ո՞վ է ասում: Ամուսնացած մարդկանցից շատերն են տառապում»:

Քլոեն նաեւ պատմել է, որ ցանկանում է ընտանիք ունենալ:

«Ես հաստատ ուզում եմ իմ ընտանիքը կազմել: Տրիստանը հոյակապ հայր է (բասկետբոլիստը նախկին կապերից 8-ամյա որդի ունի), եւ նա ցանկանում է շատ երեխաներ ունենալ: Սակայն երկուսս էլ զգում ենք, որ դա այն ժամանակ տեղի կունենա, երբ դրան պատրաստ կլինենք: Մեր միջեւ սիրավեպ կա, մենք երկուսս էլ միասին երջանիկ ենք:

Ցանկանում ենք այդ ժամանակը վայելել: Երբ երեխաներ են հայտնվում, նաեւ պատասխանատվություն է հայտնվում: Անչափ դժվար է երեխաներ մեծացնել սարսափով ու վախով լեցուն աշխարհում», - նշում է Քլոեն:



Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE