Ջեյ Լոյին եւ Ալեքս Ռոդրիգեսին Նյու Յորքում «բռնացրել են» համբուրվելիս (ֆոտո)

12:10   15 օգոստոսի, 2017

Ջեյ Լոյին եւ Ալեքս Ռոդրիգեսին Նյու Յորքում համբուրվելիս են «բռնացրել»: 48-ամյա հանրաճանաչ երգչուհուն նկատել են Shades of Blue սերիալի նկարահանման ժամանակ, որտեղ նա գլխավոր դերն է խաղում (սերիալում, որի պրոդյուսերը ինքը Լոպեսն է, երգչուհին մարմնավորում է կաշառված ոստիկանի):


Մինչ Ջեյ Լոն նկարահանումները կավարտեր, նրա սիրեցյալը՝ նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը, նկարահանման հրապարակում էր:


Նկարահանումների ավարտից հետո Լոպեսը հայտնվել է սիրեցյալի գրկում:
«Ալեքսն այն տղամարդն է, որի պատճառով սիրտս կանգնում է, երբ նա սենյակ է մտնում»,- հայտարարել է Լոպեսը:


Ալեքսն, իր հերթին, քանիցս նշել է, որ Ջեյ Լոյով հիացած է:
«Նա ամենահետաքրքիր եւ խելացի կանանցից մեկն է, որոնց ես երբեւէ հանդիպել եմ»,- ասել է նախկին մարզիկը:



Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE