Ալեքսանդր Գրադսկին «Ձայնը» շոուի նոր սեզոնի նկարահանմանը ներկայացել է անվասայլակով (տեսանյութ)

13:04   15 օգոստոսի, 2017

«Ձայնը» շոուի ռուսական տարբերակի մարզիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին շոուի նոր սեզոնի նկարահանմանն է եկել անվասայլակով, հայտնում է ФАН-ը: Մարզիչի դերը կրկին փորձելու համար երաժիշտը ընդհատել է հիվանդանոցային ռեժիմը: 67-ամյա երգիչը անվասայլակին է հայտնվել ոտքի կոտրվածքի պատճառով:

Նկարահանման հրապարակում նրան ուղեկցել են օգնականները, որոնք երաժիշտին օգնել են սայլակից տեղափոխվել մարզիչի բազկաթոռ:

Публикация от SUPER (@super.ru)

Հիշեցնենք, որ «Ձայնը 6» երաժշտական շոուի նոր սեզոնի մարզիչներն են դարձել Ալեքսանդր Գրադսկին, Դիմա Բիլանը, Լեոնիդ Ագուտինը եւ Պելագեյան:
Ալեքսանդր Գրադսկին, որը համարվում է «Ձայնի» մարզիչների «ոսկե կազմի» մասնակիցներից մեկը, նախկինում մեկնաբանել է իր վերադարձը: Կոմպոզիտորը պատմել է, որ անցյալ սեզոնին մարզիչներին չի հաջողվել համագործակցել:
«Երբ «Ձայն» եկան Պոլինա Գագարինան, Գրիշա Լեպսը եւ Բաստան, ամեն ինչ հոյակապ էր, սիրալիր, սակայն նրանք միմյանց չէին համապատասխանում»,- հայտարարել է Գրադսկին:

Միեւնույն ժամանակ, որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ հեռուստաալիքի ղեկավարությունը մարզիչների կազմը որոշել է փոխել երկրպագուների ճնշման ներքո, որոնց դժգոհությունն էին հարուցում Գրիգորի Լեպսն ու Պոլինա Գագարինան:



© NEWS.am STYLE