Հայտնի է դարձել, թե որքան են վաստակում ռուսական «Ձայնում»

17:07   15 օգոստոսի, 2017

Ռուսական Առաջին ալիքի՝ «Ձայնը» շոուի նոր սեզոնի նախաշեմին համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ ժյուրիի կազմ են վերադարձել Պելագեյան եւ Ալեքսանդր Գրադսկին: Շոուի նկարահանումներն արդեն սկսվել են, եւ Գրադսկին դրանց ներկայացել է անվասայլակով: Մարզիչի դերը կրկին փորձելու համար երաժիշտն ընդհատել է հիվանդանոցային ռեժիմը:


«Дни» կայքը պարզել է, որ թե որքան են վաստակում ռուսական «Ձայնում»։ Գրադսկին, օրինակ, միայն մեկ սեզոնի համար ստացել է 2 միլիոն դոլար:
Եթե հավատանք տարածված լուրերին, ապա Պելագեյան, Բիլանը եւ Ագուտինը նախագծում մեկական միլիոն դոլար են վաստակում: Իսկ «Ձայնը» նախագծի հաղորդավար Դմիտրի Նագիեւը՝ մոտ 2 միլիոն դոլար:



© NEWS.am STYLE