Անդրեյ Մալախովն Առաջին ալիքը լքելուց հետո կես մլն ռուբլի կստանա

15:11   15 օգոստոսի, 2017

Ռուսական Առաջին ալիքից Անդրեյ Մալախովի հեռանալու պատմությունն ավարտվեց: Ինչպես հայտնի է, հաղորդավարը РТР է գնացել՝ իր հետ տանելով իր շոուի ամբողջ խմբագրակազմը:
Այս ընթացքում հայտնի է դարձել հաղորդավարի դեկրետայինի գումարը. չէ՞ որ Մալախովի կինը՝ Նատալյա Շկուլեւան, առաջնեկին է սպասում:

Ինչպես հայտնում է  bfm.ru-ն, եթե հեռուստահաղորդավարը Առաջին ալիքում պաշտոնապես էր ձեւակերպված, ապա պարտավոր են նրան 4,5 ամսվա դեկրետային վճարել: Մալախովը պետք է ստանա 532 հազար ռուբլի:
Սա, իհարկե, շատ քիչ է, եթե հաշվի առնենք, որ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ շաբաթվա ընթացքում «Пусть говорят»-ի 4 թողարկումները վարելու համար Անդրեյը ստացել է գրեթե 700 հազար ռուբլի: Դրան գումարած՝ «Сегодня вечером» ծրագիրը, ամսագրում աշխատանքը, կորպորատիվների վարումը.... Ի դեպ, վերջինը Մալախովի եկամտի հիմնական մասն է կազմոււմ։ Փրոմոութերները հավաստիացնում են, որ նա հարսանիքները, հոբելյանները եւ այլ հանդիսությունները վարելու համար 1 մլն ռուբլուց պակաս չի վերցրել:



© NEWS.am STYLE