Դեն Բիլզերյանը եւ շնաձուկը. ինչպես է հայ միլիարդատերը լողում

11:15   15 օգոստոսի, 2017

Դեն Բիլզերյանը հարուստ եւ շատ ակտիվ մարդ է: Հայի կիրքը հրազենն է, ինչպես նաեւ պոկերը, դե, իհարկե, նաեւ կանայք:
Այս անգամ Դենը ժամանել է ինչ-որ արեւադարձային կղզի, որ զբաղվի մեկ այլ սիրելի հոբիով՝ լողալով:

«Պոկերի արքան» իր  Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում ջրային տախտակի վրա ճոճվում է ծովի ալիքի գագաթին, սակայն լուսանկարին կից գրառումը ստիպում է սարսռալ: Պարզվում է՝ Դենին շնաձուկ է հետեւում:


«Սահեցի ալիքների վրայով, բայց քիչ անց ինձ ասացին՝ ջրից դուրս արի, եւ ցույց տվեցին շնաձկանը»,- լուսանկարն այսպես է մակագրել Բիլզերյանը:



© NEWS.am STYLE