Մաքսիմ Գալկինը հրապարակել է Ալլա Պուգաչովայի եւ դստեր՝ Ելիզավետայի լուսանկարները

16:12   15 օգոստոսի, 2017

Մաքսիմ Գալկինը հրապարակել է Ալլա Պուգաչովայի եւ դստեր՝ Ելիզավետայի լուսանկարները։ Մինչ հայտնի պարբերականները քննարկում են այն, թե ինչպես է 68-ամյա Ալլա Պուգաչովան սեռական ցանկություն առաջացնում 41-ամյա Գալկինի մոտ, աստղային ընտանիքն այժմ հանգստանում է Յուրմալայում, որտեղից 41-ամյա շոումենն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակում՝ ուրախացնելով հետեւորդներին։


«Իմ աղջիկները»,- լուսանկարները մակագրել է Գալկինը։


Ի դեպ, զույգի սեռական կյանքի մասին. հայտնի է դարձել, որ երգչուհին գաղտնիք ունի, որից օգտվում է։ Պարզվում է՝ նա ամուսնու մոտ սեռական ցանկություն առաջացնում է ոչ միայն արտաքին տեսքի, այլեւ հզոր աֆրոդիզիակների միջոցով։ Դրանք խթանում կամ մեծացնում են սեռական ցանկությունը կամ սեռական ակտիվությունը։

Ամենահզորներից են վարդագույն կվարցից ապարանջանները, որոնք հայտնվել են Պրիմադոննայի ձեռքին։ Մասնագետներն այդ քարը կախարդական են համարում եւ վստահեցնում, որ այն սեր է բերում տուն։



© NEWS.am STYLE