«Դոմ 2» շոուի աստղը պատմել է նախագծի հայ մասնակցի հետ խելահեղ սեքսի մասին

14:07   15 օգոստոսի, 2017

«Դոմ 2» շոուի աստղ Սաշա Չերնոն պատմել է նախագծի հայ մասնակից Իոսիֆ Օգանեսյանի հետ խելահեղ սեքսի մասին:

Վկայակոչելով «Դոմ 2» ռեալիթի շոուի աշխարհը» ամսագրին՝ «Дни»-ն հայտնում է, որ ռեալիթի շոուի մասնակից աղջկան՝ Սաշային, անչափ հավանում է նախագծի մասնակից Իոսիֆ Օգանեսյանը, որը ապրիլին է նախագծում հայտնվել եւ անմիջապես հայտարարել, որ եկել է ամենակոլորիտային եւ ախորժալի մասնակցուհու մոտ: Իբր, իր վրա մեծ տպավորություն է գործում աղջկա խարիզման, եւ ինքը պատրաստ է ամեն ինչ անել՝ փարթամ օրիորդի ուշադրությունը գրավելու համար:


Իոսիֆը տառացիորեն անմիջապես Սաշային գայթակղել է՝ հասկանալով, թե նա ինչ է ցանկանում: Չնայած աղջիկը սկզբում բարդույթավորվում էր:
«Ես ամաչում էի նրա առջեւ նույնիսկ պարել, էլ չեմ խոսում օրը ցերեկով մերկ ներկայանալու մասին: Մինչեւ Իոսիֆը, իմ կյանքում եղել են տղամարդկային միջինվիճակագրական արժանիքներով տղամարդիկ: Բայց Յոսյայի հետ առաջին գիշերից հետո ես վազեցի կանանց սենյակ. այնպիսի զգացողություն ունեի՝ ասես ինձ կուսությունից զրկել են»,- նշել է Սաշան:

Դրա հետ մեկտեղ, աղջիկը խոստովանել է, որ զուգընկերը կատարել է իր բոլոր քմահաճությունները.
«Ես նրանցից եմ, որոնք ավելի վայրագն են սիրում»։ Սաշային առանձնապես դուր է գալիս, երբ զուգընկերը քաշում է իր մազերից:
Սաշայի կարծիքով՝ սեքսը ցանկացած սթրես եւ վեճեր հաղթահարելու լավագույն միջոցն է:
«Տղամարդը կարող է կնոջը պարզապես վերցնել, նետել մահճակալին, «կախարդություններ» անել, եւ դրանով հենց վեճը կվերանա»,- համոզված է գեղեցկուհին:

Նա պատմել է նաեւ զուգընկերոջ էրոտիկ երեւակայության մասին:
«Իոսիֆին բազմակերպությունն է դուր գալիս, նա ցանկանում էր դրանով զբաղվել տարբեր տեղերում՝ բնության մեջ, նույնիսկ կառափնարանում: Իսկ ինձ համար դա խենթություն էր: Մենք, ախր, նույնիսկ չէինք հասցրել կարգին մտերմանալ, իսկ նա արդեն ինձ տարբեր վայրերում էր ցանկանում»,- հայտարարում է աղջիկը:



© NEWS.am STYLE