Ջենիֆեր Լոուրենսը նշում է ծննդյան 27-ամյակը. դերասանուհու TOP 10 ամենաշքեղ զգեստները (ֆոտո/վիդեո)

15:25   15 օգոստոսի, 2017

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն այսօր՝ օգոստոսի 15-ին, նշում է ծննդյան 27-ամյակը:

Դերասանական կարիերան Լոուրենսը սկսել է 2006 թ-ին՝ նկարահանվելով «Քաղաքային ընկերություն» հեռուստանախագծում, իսկ առաջին գլխավոր դերն ունեցել է «Պոկերի տունը» ֆիլմում: Ֆիլմասերների շրջանում, սակայն, դերասանուհին մեծ ճանաչում ձեռք բերեց «Իմ սիրեցյակը խելագար է» ֆիլմից հետո:

Ջենիֆերը նկարահանվել է նաեւ «Իքս մարդիկ. ապագայի օրերը», «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» եւ «Քաղցած խաղեր» ֆիլմերում:

Ջենիֆերը փայլում է ոչ միայն իր դերասանական խաղով, այլեւ նրբագեղ ճաշակով, որը հաճախ ցուցադրում է կարմիր գորգի վրա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ջենիֆեր Լոուրենսի TOP 10 ամենաշքեղ look-երը, որոնցից պարզ է դառնում, որ դերասանուհին հատկապես նախընտրում է կարմիր գույնը.



© NEWS.am STYLE