Շքեղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում հանրությանն է ներկայացել

18:03   15 օգոստոսի, 2017

Շքեղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում հանրությանն է ներկայացել: Ռեալիթի շոուի 36-ամյա աստղը դարձյալ պարծեցել է իր կազմվածքով:


Ինչպես միշտ, Քիմն իր կրծկալը տանն է մոռացել, իսկ լուսանկարիչներն իրենց ֆոտոխցիկները տանը չեն մոռացել:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում օրերս տոնել են National Son’s and Daughter’s Day-ը, եւ դուստր Նորթի ու որդի Սեյնթի մայրիկը իր կայքում հետեւյալ գրառումն է հրապարակել.


«Երեխաների հանդեպ իմ սերը կատարյալ զգացում է: Ես մշտապես նրանց կսիրեմ եւ կաջակցեմ, ինչով էլ նրանք իրենց կյանքում զբաղվեն: Ես համերաշխ ընտանիքում եմ մեծացել, իսկ երբ ինքս մայր դարձա, հասկացա ինձ, եղբորս եւ քույրերիս հետ ծնողներիս ամուր կապը:


Երեխաների հետ կարող են վերելքներ եւ անկումներ լինել, բայց ես մշտապես շատ նոր բան նրանցից կիմանամ: Մայրիկ լինելը իմ ամենամեծ աշխատանքն է»,- նշել է ռեալիթի շոուի 36-ամյա աստղը:


Հիշեցնենք, որ շատ շուտով Քիմը եւ Քանյեն կրկին ծնողներ կդառնան: Ամուսիններն օգտվել են փոխնակ մոր ծառայությունից, որին 45 հազար դոլար են վճարել:


Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE