Հղի Սերենա Ուիլյամսը եւ Ալեքսիս Օհանյանը «փայլել են» Ֆլորիդայում գնումներ կատարելիս

10:10   16 օգոստոսի, 2017

Հղի Սերենա Ուիլյամսը եւ Ալեքսիս Օհանյանը «փայլել» են Ֆլորիդայում գնումներ կատարելիս: Հռչակավոր թենիսիստուհին առաջիկայում պետք է ծննդաբերի, իսկ մինչ այդ Սերենային եւ Reddit կայքի հիմնադրին միասին են տեսել մարզուհու մոր՝ Օրասեն Փրայսի հետ Փալմ Բիչում Publix-ից դուրս գալիս:

35-ամյա Սերենան եւ Ալեքսիսը հազար ու մի բան են գնել եւ արագ ուղղվել դեպի իրենց ավտոմեքենան, այնպես որ՝ լուսանկարիչները հասցրել են երկու կադր որսալ։

Հիշեցնենք՝ օրերս Սերենան հայտարարել էր, որ «ծննդաբերությունն իրեն իսկական կին կդարձնի»:

«Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ երեխայի ծնունդն ինձ ավելի շատ ուժ ու վստահություն կտա: Զգում եմ, որ ամեն ինչի պատրաստ կլինեմ: Մեծ հարգանքով եմ վերաբերվում մայրացած կանանց: Ինչպես հիշում եք, ես պատրաստվում եմ իսկական կին դառնալ: Ինձ սպասվում է ինչ-որ շատ տպավորիչ բանի միջով անցնել»,- ասել է մարզուհին:



Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի



© NEWS.am STYLE