Երեք պատճառ, թե ինչու մարդիկ չեն սիրում սեքսով զբաղվել

23:24   17 օգոստոսի, 2017

Այսօր սեքսը ֆիզիկական զվարճանք դարձել, եւ զուգընկերները մոռացել են սիրախաղերի մասին։ Նրանք մտածում են միայն դիմացինի հետ անկողին մտնելու մասին։ Ե՞րբ եք վերջին անգամ մտածել ձեր սիրելի աղջկա մասին, որը անհասանելի է թվում ձեզ։ Իսկ պատճառը հետեւյալն է. այն, ինչ տղամարդը չի ստանում հենց հիմա, կորցնում է իր հետաքրքրությունը։ Բացի այդ, ոչ մեկը չի ցանկանում պատասխանատվություն կրել հարաբերությունների համար։ Իսկ ինչու՞ մարդիկ չեն սիրում սեքսով զբաղվել։

Անհրաժեշտ խթանի բացակայություն. Սեռական ակտը սկսվում է ոչ թե համբույրներից եւ քնքշանքներից, այլ խոսքերից։ Այո, խոսքերը մեծ ազդեցություն կարող են ունենալ մեր ուղեղի վրա ու կարող են եւ խթանել, եւ ճնշել մեր սեռական ցանկությունը։  

Չկա լարվածություն, չկա թուլացում։ Սեքսով զբաղվելու համար առաջին հերթին որոշակի լարվածություն է հարկավոր։ Սեքսից լիովին հաճույք ստանալու համար զուգընկերներից երկուսն էլ պետք է պատրաստ լինեն դրան, այլապես վայելքը լիարժեք չի լինի։ Բայց սեքսը ոչ միայն օգնում է թուլացնել լարվածությունը, այլեւ ընկնել երանության գիրկը։ Իսկ եթե չկա այս լարվածությունը, ուրեմն հաճույքն այնքան էլ մեծ չի լինի։

Չկա գայթակղություն, չկա հաճույք։ Տղամարդիկ ցանկանում են, որ կինը ցանկալի, բայց ոչ՝ հասանելի լինի։ Նրանք գնահատում են այն, ինչ իրենց դժվար է տրվում։ Հիշեք ձեր բոլոր թանկարժեք իրերը եւ թե ինչ ջանքերի շնորհիվ եք դրանք ձեռք բերել։ Լավ սեքսն այն է, որի  համար տղամարդը մեծ եռանդ է ներդրել, երկար սպասել ու դիմադրել դրա գայթակղությանը։

Աղբյուրը՝ sexart.me



© NEWS.am STYLE