Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը հաշտվելու մտադրություն չունեն

11:07   16 օգոստոսի, 2017

Մեկ շաբաթ առաջ միանգամից մի քանի արեւմտյան պարբերականներ հայտնել էին, որ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը ամուսնալուծվել չեն ուզում:

Էնջին, որը ապահարզան էր տվել անցյալ տարվա սեպտեմբերին, կարծես, մտափոխվել է, քանի որ Փիթը հրաժարվել է ալկոհոլ օգտագործելուց եւ սկսել իրենով զբաղվել:

Ըստ Hollywood Life-ի՝ 42-ամյա Անջելինան եւ 53-ամյա Բրեդը չեն ուզում ամուսնալուծվել: Ավելին, Ջոլին եւ Փիթն ուզում են միանալ: Փիթը չի կարողանում ապրել առանց երեխաների, որոնց միանձնյա խնամակալությունը ստանձնել է Էնջին, իսկ դերասանուհին դեռ սիրում է Բրեդին:

«Արդեն մի քանի ամիս է՝ նրանց ամուսնալուծության գործընթացը նույն տեղում է, եւ ոչ ոք չի կարծում, որ այն երբեւէ կավարտվի: Անջելինան դեռ սիրում է նրան»,- նշել է ներքին աղբյուրը:

Սակայն TMZ-ն, իր հերթին, հարցումներ է կատարել դերասաններին մոտ կանգնած աղբյուրների շրջանում եւ այսօր այդ տեղեկությունը հերքել է:

«Անջելինան եւ Բրեդն ամուսնալուծվում են: Նրանք բոլոր մանրամասները քննարկելու փուլում են: Ամուսնալուծությունն անխուսափելի է: Նրանք լուծել են երեխաների հարցը, Էնջին ֆինանսական պահանջներ չի ներկայացնում, նրանք այլ հարցեր են կարգավորում, սակայն հաստատապես այլեւս երբեք միասին չեն լինի»,- հայտարարել է աղբյուրը:



© NEWS.am STYLE