Ջոնի Դեփը Կապիտան Ջեքի կերպարով Վանկուվերում մանկական հիվանդանոց է այցելել (ֆոտո/վիդեո)

12:07   16 օգոստոսի, 2017

Ջոնի Դեփը ոչ թե պարզապես տաղանդավոր դերասան է, այլ քայլող խարիզմա։

Ի տարբերություն այլ հայտնիների, Հոլիվուդի աստղը հազվադեպ է գովազդում իր բարեգործական ակցիաները, սակայն այս անգամ Ջոնիի բարի գործը չի խուսափել մամուլի տեսադաշտից:

Այսպիսով, 54-ամյա դերասանը կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարով Վանկուվերի մանկական հիվանդանոց է այցելել:

Դերասանը կանադական հիվանդանոցում ավելի քան 5 ժամ է անցկացրել, եւ ամենագլխավորը՝ Ջոնին ժամանակ է հատկացրել հիվանդանոցում գտնվող յուրաքանչյուր երեխայի:

Դեփի այցելության հոլովակը հայտնվել է հիվանդանոցի Facebook-յան էջում:

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Just Jared



© NEWS.am STYLE