Դենիել Քրեյգը պաշտոնապես հաստատել է իր վերադարձը «Բոնդիանա»

13:27   16 օգոստոսի, 2017

Մինչ մենք ձեզ կներկայացնենք նորության մանրամասները, խորհուրդ ենք տալիս նրանց, որոնց անգլերենը լավ է եւ որոնք սիրում են երեկոյան թոք շոուները, դիտել Սթիվեն Քոլբերի, Ջիմի Քիմելի եւ Ջիմի Ֆելոնի շոուները. ամերիկյան թոք շոուները պարզապես հոյակապ են բոլոր մակարդակներում։
Այսպես, Սթիվեն Քոլբերի թոք շոուում հայտնվել է Դենիել Քրեյգը։ Արդեն երկու ամիս է՝ լրատվամիջոցներում լուրեր են պտտվում, որ 49-ամյա դերասանը մերթ համաձայնում է, մերթ հրաժարվում Բոնդի նոր դերից։

Երեկոյան թոք շոուում դերասանը հաստատել է ժապավենին իր մասնակցությունը, որը կսկսեն նկարահանել հաջորդ տարի.

«Ես միշտ ցանկացել եմ մարմնավորել Բոնդին։ Պարզապես մի փոքր հոգնել եմ այդ դերից եւ ինձ հանգստանալ էր պետք», - նշել է բրիտանացի դերասանը։



© NEWS.am STYLE