Բրիթնի Սփիրսը կտակ է գրել. երգչուհին իր ունեցվածքը կթողնի երկու որդիներին

15:04   16 օգոստոսի, 2017

Հավանաբար, վերջին համերգի ժամանակ տեղի ունեցած միջադեպը Բրիթնի Սփիրսին ստիպել է մտածել կտակի մասին:

TMZ-ն հայտնում է, որ երգչուհին որոշել է գրել, ավելի ճիշտ՝ վերաշարադրել իր կտակը: Բրիթնին կտակը գրել էր մինչեւ որդիների ծնունդը, իսկ հիմա որոշել է այն վերափոխել: Այսպես՝ 11-ամյա Շոնը եւ 11-ամյա Ջեյդենը Բրիթնիի մահվան դեպքում նրա ունեցվածքը (հարյուրավոր միլիոն դոլար) անմիջապես չեն ստանա 18 տարեկանում, նրանք հասանելիություն կունենան միայն որոշակի գումարին, որը մի փոքր կավելանա, երբ նրանք 25 տարեկան դառնան, եւ ունեցվածքին արդեն ամբողջական հասանելիություն կունենան 35 տարեկանում:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Լաս Վեգասում ելույթ ունենալիս 35-ամյա երգչուհու վրա երկրպագու էր հարձակվել, որին Բրիթնիի թիկնապահներն արագ չեզոքացրել էին:



© NEWS.am STYLE