«Հայրենիքում վախի օրեր շատ ապրեցի». էլվինա Մակարյանն այսօր կդառնար 67 տարեկան (ֆոտո/վիդեո)

14:32   16 օգոստոսի, 2017

Օգոստոսի 16-ը հայտնի ջազ երգչուհի էլվինա Մակարյանի ծննդյան օրն է։ «Հայկական ջազի խռպոտ ձայնը» այսօր կդառնար 67 տարեկան։

էլվինա Մակարյանը ծնվել է 1950 թվականին, Երեւանում։ Մինչև 1990-ականների վերջը բնակվել եւ ստեղծագործել է Հայաստանում, որից հետո ընդմիշտ մեկնել է ԱՄՆ, որտեղ շարունակել է ստեղծագործել սեփական ստուդիայում: 



Ինքնասպան է եղել հուլիսի 9-ին՝ Լոս Անջելեսում եւ կտակել է` իրեն այրել ու մոխիրը հանձնել օվկիանոսին։ Կտակով խնդրել է նաեւ հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրեն՝ յուրաքանչյուրն ինքն իր համար:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է ջազային երգչուհու՝ տարբեր տարիներին արտահայտած մտքերը։

«Ես այժմ իմ մասին ձայնագրություններ եմ թողնում։ Երբ չլինեմ, ում ձեռքը որ ընկնի, թող մի հատ մեծ գիրք գրի իմ մասին»։

«Ես ինքս ինձ կողքից տեսնելու եւ լսելու ունակությունը ունեմ, ինչը, դժբախտաբար, մեծ մարդկանց մոտ չկա՝ տեսնել քեզ ու զգալ քո սխալը, դրա համար, եթե դու հնարավորություն ունես տեսնելու ու ինքդ քեզ կողքից նայելու, դու փրկված ես»։

«Ես նոր օրը նոր կերպ եմ ապրում»։

«Հայրենիքում վախի օրեր շատ ապրեցի»։

«Ցավով ապրում ենք ու ցավով մեռնում»։

«Ինչպե՞ս: Ես պետք է երգեմ, իսկ ինչ-որ մեկը պարի՞ ... Գլուխը կջարդեմ»։

«Ընկերությունս դադարեցնում եմ նրա հետ, ով ուրիշ ընկերոջ մասին վատ է խոսում»:

«Միայն մահն է անմահ»։



© NEWS.am STYLE