Փիթեր Դինքլեյջը «Գահերի խաղ»-ի երկրպագուներին խնդրել է չգնել հասկի ցեղատեսակի շներ

16:11   16 օգոստոսի, 2017

Հաճախ հայտնի ֆիլմերի երկրպագուները այնքան են կինոնկարով ոգեշնչվում, որ սկսում են ձեռք բերել ոչ միայն դրա հետ կապված իրեր, այլեւ ֆիլմի դերասանին հիշեցնող սանրվածք, հագուստն... Եվ իհարկե, սկսում են ձեռք բերել կենդանիներ, որոնց տեսակներն ու ցեղատեսակները կան ֆիլմում։
Այսպես, «Գահերի խաղի» երկրպագուների շնորհիվ Ինդոնեզիայում ավելացել է քարանձավային բուերի վաճառքը (բնականաբար, ապօրինի), իսկ ամբողջ աշխարհում նորաձեւ է հասկի շունը։ 


Բայց սերիալի աստղ Փիթեր Դինքլեյջը (Թիրիոն Լանիսթեր) PETA կազմակերպության միջոցով հայտարարություն է տարածել։ 48-ամյա դերասանը կոչ է արել չգնել հասկի ցեղատեսակի շներ, քանի որ շատ տերեր հետո հրաժարվում են շներից՝ չիմանալով՝ ինչպես դրանց խնամել։


««Գահերի խաղի» երկրպագուներ, մենք հասկանում ենք, սերիալում գայլերի հանրաճանաչության շնորհիվ շատերն են գնում հասկի ցեղատեսակի շներ։ Բայց, բացի այն, որ ապաստաններում առանց այն էլ շատ շներ են սպասում իրենց տերերին, մեզանից շատերը գնում են հասկի ցեղատեսակի շներ՝ չհասկանալով, որ նրանց յուրահատուկ խնամք է անհրաժեշտ։ Դա յուրահատուկ ցեղատեսակ է՝ իր պահանջներով ու առանձնահատկություններով։
Խնդրում եմ, հիշեք, որ մինչեւ շանը տուն բերելը, դուք պատրաստ եք նման պատասխանատվության։ Եվ միշտ ապաստանից շուն վերցրեք», - նշել է դերասանը։



Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE