7 բան, որ այլեւս նորաձեւ չէ

18:39   16 օգոստոսի, 2017

Նորաձեւությունն արագ է զարգանում, ուստի զգեստապահարանը յուրաքանչյուր սեզոն թարմացնելու կարիք է ունենում։ Ահա մի քանի իր, որոնք պետք է թողնել զգեստապահարանի մութ անկյուններում կամ շտապել փոխարինել դրանք նոր իրերով։

Բանտաժային զգեստ

Այժմ ակտուալ են թեթեւ կտորներից, գիշերազգեստ հիշեցնող զգեստները։

Ուռած շրջազգեստ

Բարբի տիկնիկի շրջազգեստներն այլեւս առաջվա պես արդիական չեն. նորաձեւություն է վերադառնում մատիտ-կիսաշրջազգեստը։

Սպորտային բաճկոն

Իհարկե, սպորտային ոճը միշտ արդիական է, բայց առանձին վերցված տարրեր՝ ոչ։ Գալիք աշնանը նախապատվությունը տվեք դասական պիջակներին։

Պայուսակ-կոշիկ համադրություն

Նույն գույնի եւ ոճի պայուսակի ու կոշիկի համադրությունը վաղուց արդեն միֆ է։

Սնիկերսներ

Այս սպորտային կոշիկները որքան արագ տարածվեցին, նույնքան արագ էլ դուրս եկան նորաձեւությունից։

Խիտ խոպոպներ

Նախապատվությունը տվեք թեթեւ ալիքներին, 21-րդ դարն է, ի վերջո ։)

Կոնտուրինգ

Թրենդում բնական գունային գամմայով դիմահարդարումն է։



© NEWS.am STYLE