Կանանց հինգ տեսակ

19:06   29 սեպտեմբերի, 2017

Ֆեմինիստ
Նման կինը չի վախենում տղամարդկանցից եւ նրանց հետ հավասարի պես է վարվում: Փորձում է փոխել նրանց, կենցաղ եւ ինքնուրույնություն սովորեցնել: Նա ժամանակ է տրամադրում իրեն, ճամփորդում է, երեկոյան ժամերին նախապատվությունը տալիս է իր հոբբիին, ոչ թե ընտանեկան ընթրիքին:

Սեքսուալ
Նման կինը հետեւում է իրեն՝ կանոնավոր եւ մանրակրկիտ: Առավոտյան թարմ է, առույգ եւ հմայիչ, ճաշին փոխում է զգեստը, աշխատանքից հետո մերսման է գնում: Սիրում է ամուսնուն նրա հավատարմության, հոգատարության, ֆինանսական դրության համար:

Պրակտիկ
Նա հասցնում է ամեն ինչ. ղեկավարության հետ կարեւոր նախագիծ մշակել, տունը հավաքել, ճաշ պատրաստել, լվացք անել եւ հետեւել երեխաներին, ամուսնու հետ ժամանակ անցկացնել եւ նոր ծաղիկներ տնկել ամառանոցում: Նրա մոտ միշտ ամեն ինչ կարգին է, եւ նա արժանի է հարգանքի:

Աղուհացով
Իսկական տանտիրուհի: Կյանքում ինչ էլ պատահի, նման կինը միշտ նախաճաշ, ճաշ եւ ընթրիք է պատրաստում, ընդ որում՝ ոչ միայն ամուսնու եւ երեխաների, այլեւ ընկերների ու պատահական հյուրերի համար: Նա սիրով արդուկում է ամուսնու վերնաշապիկները, նրա համար լանչ պատրաստում:

Անծանոթուհի
Նման կինը դեմ չէ սեթեւեթել նաեւ այլ տղամարդկանց հետ: Նա միշտ պատրաստ է արկածների, կատարելապես ներկված է, սեքսուալ հագնված:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE