Ինչպես պայքարել սեքսուալ անվստահության դեմ

23:03   29 սեպտեմբերի, 2017

Սեքսուալ բարդույթները կնոջը թույլ չեն տալիս վայելել սիրելիի հետ մերձեցումն ու օրգազմ ապրել: Միաժամանակ, մենք ամաչում ենք զուգընկերոջը բացատրել, թե ինչ ենք ուզում, ինչ է մեզ դուր գալիս, որ էրոգեն գոտիներն են ավելի ազդեցիկ:

Նման բարդույթները ձեւավորվում են մանկության եւ պատանեկության տարիներին: Նման անվստահությունը կարող է կապված լինել ավտորիտար դաստիարակության, պատանեկության տարիների հոգեբանական խնդիրների կամ անցյալ հարաբերություններում անհաջողությունների հետ, երբ կնոջը սեքսուալ եւ գրավիչ չեն համարել:

Կնոջ մոտ անվստահություն կարող է առաջանալ ծննդաբերությունից հետո, երբ կինը կորցնում է նախկին կազմվածքը, նրա լիբիդոն նվազում է, եւ նա հասկանում է, որ հազիվ թե կարողանա նախկինի պես լինել:
Սեքսուալ բարդույթները հաղթահարելն այնքան էլ դժվար չէ, որքան կարող է թվալ: Առաջին հերթին ինքդ քեզ համար որոշիր՝ արդյոք մասնագետի՝ սեքսոլոգի կամ հոգեբանի կարիք ունե՞ս: Նրանց օգնությունը կարող է անփոխարինելի լինել: Բայց եթե ուժեղ անհատ ես, անկեղծորեն ուզում ես ազատվել անվստահությունից, անպայման կկարողանաս խնդիրն ինքնուրույն հաղթահարել:

Անկեղծորեն խոսիր զուգընկերոջդ հետ: Բազմաթիվ կանայք չեն էլ պատկերացնում, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ սիրելի մարդու հետ համատեղ սեռական կյանքի մասին զրույցը: Կարեւորը՝ անկեղծ խոսել եւ միասին լուծել խնդիրը:

Մի ամաչիր խոսել այն մասին, թե քեզ ինչ է անհրաժեշտ, ինչն է վախեցնում, ինչ չես հասկանում եւ ինչպես ես ուզում դրանից ազատվել: Հավատա. եթե տղամարդը սիրում է քեզ, անպայման ուրախ կլինի նման վստահության համար, կօգնի լուծել խնդիրներն ու չի դադարի սիրել քեզ:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE