Ամերիկյան դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհուն կալանավորել են 15-ամյա աշակերտի հետ սեքսի պատճառով

12:06   17 օգոստոսի, 2017

ԱՄՆ Ջորջիա նահանգի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ոսուցչուհուն կալանավորել են 15-ամյա աշակերտի հետ սեքսի պատճառով, հայտնում է NY Post-ը:


Պարզվել է, որ 2013 թվականին Շոնեթա Ռիսը սեքսուալ կապ է հաստատել իր աշակերտի հետ:
Նրան կալանավորել են, երբ շրջանային շերիֆը ենթադրվող միջադեպի մասին տեղեկություն է ստացել եւ հետաքննություն սկսել, որով այս փաստը հաստատվել է:

Հայտնի է, որ դեռահասն իր ուսուցչուհու հետ սեքսուալ շփման ընթացքում 8-րդ դասարանից 9-րդ է փոխադրվել:
Հետաքննության արդյունքներով՝ կնոջը մեղադրում են մանկապղծության եւ ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ:

Քննությունը շարունակվում է, որի արդյունքները կներկայացվեն շրջանային դատարան:



© NEWS.am STYLE