Էմմա Սթոունը Forbes-ի վարկածով Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է

10:04   17 օգոստոսի, 2017

Forbes ամսագիրը հրապարակել է 2017 թվականի ամենաբարձր վարձատրող դերասանուհիների ցուցակը:
Վարկանիշը գլխավորել է Էմմա Սթոունը: «Լա-Լա Լենդի» (համաշխարհային վարձույթում 445 մլն դոլար) 28-ամյա աստղը նախորդ տարվա հունիսից մինչ այս տարվա հունիս 26 մլն դոլար է վաստակել:


Էմմային հետեւում է 40-ամյա Ջենիֆեր Լոպեսը՝ 25,5 մլն դոլարով, սակայն դերասանուհին եկամուտը ստացել է հիմնականում ոչ թե կինոյում դերերի համար, այլ Emirates-ի, Smartwater-ի եւ Aveeno-ի գովազդի:


Երրորդ տեղում է անցյալ տարվա առաջին տեղը գրաված, «Քաղցած խաղերի» աստղ Ջենիֆեր Լոուրենսը, որն օրերս նշել է իր տարեդարձը: 27-ամյա դերասանուհին զբաղվում է Dior ապրանքանիշի գովազդարշավով: Վերջին տարում նա նաեւ նկարահանվել է «Մամա» եւ «Կարմիր ճնճղուկ» ֆիլմերում:

Առաջին տասնյակում են հայտնվել Մելիսա Մակկարթին (18 մլն), Միլա Կունիսը (15 մլն), Էմմա Ուոթսոնը (14 մլն), Շարլիզ Թերոնը (14 մլն), Քեյթ Բլանշեթը (12 մլն), Ջուլիա Ռոբերթսը (12 մլն), Էմի Ադամսը (11,5 մլն):



© NEWS.am STYLE