Արմենչիկը որդուն առաջին դասարան է ուղեկցել (ֆոտո)

10:33   17 օգոստոսի, 2017

Արմենչիկը որդուն՝ Միքայելին, առաջին դասարան է ուղեկցել։ Ամերիկաբնակ երգչի առաջնեկն այս տարի առաջին անգամ կհաճախի դպրոց։

Սովորաբար, ԱՄՆ մի շարք նահանգներում ուսումնական տարին սկսվում է օգոստոսի կեսից։

Արմենչիկի կինը՝ Լուսինեն, իր Instagram-ում կիսվել է ուրախալի նորությամբ։

«Իմ Միքայելի առաջին օրը դպրոցում։ Ժամանակն այնքան արագ է անցնում։ Այնքան հուզված եմ, որովհետեւ քո կյանքում մի նոր փուլ է սկսվում՝ լի արկածներով եւ ուրախ օրերով»,- գրել է նա։



© NEWS.am STYLE