Ալլա Պուգաչովայի թոռը հանդիմանել է իր հարսանիքի կազմակերպիչ Անդրեյ Մալախովին

14:12   17 օգոստոսի, 2017

Հուլիսի վերջին Ալլա Պուգաչովայի թոռը, Կրիստինա Օրբակայտեի եւ Վլադիմիր Պրեսնյակովի որդին՝ Նիկիտա Պրեսնյակովը, ամուսնացել է իր սիրեցյալի՝ Ալյոնա Կրասնովայի հետ: Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել մերձմոսկովյան ամենաթանկարժեք նստավայրերից մեկում՝ Zhavoronki Event Hall-ում:


200 հյուրերին սպասարկել է «Պուշկին սրճարանի» շեֆ խոհարարը եւ անձնակազմը: Իսկ 2 մետրանոց տորթը (տարածված տեղեկություններով՝ դրա դիմաց վճարվել է 2 մլն ռուբլի) թխել է մոսկովյան լավագույն հրուշակագործներից մեկը:

Երիտասարդները Porsh-ով են եղել, որի արժեքը պաշտոնական կայքում 12 մլն ռուբլուց անցնում է: Հրավիրվածներին զվարճացրել են Նիկուլինի կրկեսի արտիստները, «Нервы», «Մարսել» եւ Umа2rman խմբերը:
Ընդհանուր առմամբ, հանդիսաությունը 25 մլն ռուբլի է արժեցել, իսկ «Дни»-ին Կրիստինա Օրբակայտեն ասել է, որ ամեն ինչի համար ինքն է վճարել:


Միջոցառման կազմակերպմամբ զբաղվել է Անդրեյ Մալախովի StarHit ամսագիրը, որն ամբողջ հոգսը ստանձնել է էքսկլյուզիվ նյութի դիմաց: Եվ մինչ համարը թողարկման էին պատրաստում, բոլոր հետաքրքրվողները բազմաթիվ լուսանկարներ եւ հանդիսության հոլովակը դիտել են համացանցում. հյուրերը գրեթե ուղիղ հեռարձակում են կատարել:


Թվում է՝ Պրեսնյակովի ընտանիքը պետք է ուրախ լիներ, որ անվճար զվարճացել է։ Մինչդեռ Նիկիտան սարսափելի զայրացած է: Նա նույնիսկ տեսանյութ է պատրաստել, որտեղ հանդիմանում է պարբերականին:

«Վաստակում է բացառապես փուչ սկանդալներով»,- կադրում բղավում է Պուգաչովայի թոռը՝ թափահարելով ամսագիրը, որը նրան տոն էր նվիրել:

Նիկիտայի խոսքով՝ ինքը գրավիչ առաջարկին համաձայնվել է, որպեսզի սիրեցյալին անմոռանալի օր նվիրի:
«Մեր կողմից նման գումար (25 մլն, ըստ StarHit-ի տվյալների) չի ծախսվել, իսկ ամսագրին պարզապես ձեռնտու է ամբողջ երկրի առաջ մեզ մաժորային ապուշներ ներկայացնել եւ դրանից փող սարքել»,- վրդովվել է Պրեսնյակովը:



© NEWS.am STYLE