Քլոե Քարդաշյանի զուգընկերը նրան Հայաստանի զինանշանով ոսկե կախազարդ է նվիրել (ֆոտո/վիդեո)

12:40   17 օգոստոսի, 2017

Քլոե Քարդաշյանը վերջերս ընկերոջը՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնին սեր է խոստովանել հայերենով:

Իսկ այսօր ռեալիթի շոուի աստղը իր Snapchat-ում լուսանկար եւ տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով մարզիկից ստացած նոր նվերը:

33-ամյա հայուհին Տրիստանից կախազարդ է ստացել, որի վրա հայկական զինանշանն է: «Նայեք իմ Հայկական զինանշանին, իմ սերը սա ինձ համար է պատրաստել»,- մեկնաբանել է Քլոեն՝ առաջացնելով իր բաժանորդների բուռն  ռեակցիան:



© NEWS.am STYLE