15-ամյա աշակերտի հետ սեքսի համար դատապարտված ուսուցչուհին պետք է 1 մլն դոլար վճարի նրան

15:28   17 օգոստոսի, 2017

Անգլերենի ուսուցչուհի Ջենիֆեր Քասվելը սեքսով է զբաղվել 15-ամյա աշակերտի հետ, որի համար 2015 թվականին դատապարտվել է 10 տարվա բանտարկության:

Սակայն Օքլահոմայից ուսուցչուհու դժբախտությունը սրանով չի սահմանափակվել. դատարանը նրան պարտադրել է տուժողին որպես բարոյական վնաս մեկ միլիոն դոլար վճարել:


Կինը փող չունի, եւ, ինչպես հայտնում է Mirror-ը, հնարավոր է՝ փողի բացակայությունը բանտում անցկացնելու ժամկետն ավելացնի:

Դատավորը մեկ միլիոն դոլարն է համարել այն գումարը, որը կբավարարի մեղադրող կողմին, որը հայտարարել է, թե բռնի սեքսի ենթարկված տղան խորը հոգեբանական ապրումներ է ունեցել:

Ավելի վաղ աշակերտի ընտանիքը դպրոցից 100 հազար դոլար էր ստացել:



© NEWS.am STYLE