Հայտնի է դարձել, թե ով կփոխարինի Անդրեյ Մալախովին «Сегодня вечером» շոուում

16:09   17 օգոստոսի, 2017

Ինչպես հայտնի է, Անդրեյ Մալախովը «Пусть говорят» շոուի պրոդյուսերների եւ խմբագիրների ամբողջ կազմով հեռացել է ռուսական Առաջին ալիքից։

Հաղորդավարին դեռեւս փոխարինող չեն գտել, սակայն «Дни»-ն պնդում է, որ Մալախովին կփոխարինի Յուլիա Մենշովան։ Նա վարել է «Наедине со всеми» հաղորդումը, որը նոր եթերաշրջանում փակել են: Մենշովան ինքն է առաջարկել նախագիծն ավարտել՝ համարելով, որ լավ ծրագրերը պետք է ժամանակին փակել, մինչ դրանք կհասցնեն ձանձրացնել:

«Օստանկինոյի» միջանցքներում խոսում են, որ ցանկանում են Յուլիային փորձել «Сегодня вечером» ծրագրի հաղորդավարի դերում, որը շաբաթ օրերին է թողարկվում: Աղբյուրները պնդում են, որ Մենշովայի հարցազրույցները կատարյալ են ստացվում եւ որ նա կկարողանա վարել հաղորդումը, որտեղ նախկինում Մալախովն է փայլել:



© NEWS.am STYLE