Բենեդիկտ Քամբերբեթչը, Քեյթ Բլանշեթը եւ այլ աստղեր՝ Thor: Ragnarok ֆիլմի նոր թրեյլերում

18:14   17 օգոստոսի, 2017

Youtube-ի Movieclips Trailers  ալիքում հայտնվի Thor: Ragnarok ժապավենի նոր թրեյլերը: Կինոնկարի երրորդ սերիայի ռեժիսորն է Թայքո Վայթիթին, իսկ ժապավենում նկարահանվել են Քրիս Հեմսվորթը՝ Տորի գլխավոր դերում, Թոմ Հիդլսթոնը՝ Լոկայի դերում, Քեյթ Բլանշեթը՝ Հելայի դերում:

Նրանցից բացի, ֆիլմում խաղում են Իդրիս Էլբան, Թեսի Թոմփսոնը, Ջեֆ Գոլդբլյումը եւ նույնիսկ Էնթոնի Հոփքինսը՝ Բենեդիկտ Քամբերբեթչի հետ:

Կինոնկարի սյուժեն հիմնված է «Վրիժառուներ. Ալթրոնի դարաշրջան» (Avengers: Age of Altron) ֆիլմից հետո տեղի ունեցող իրադարձությունների վրա: Միելնիր մոլորակում գերեվարված Տորը իր հին ընկերոջ՝ Հալքի հետ, պետք է մենամարտի գլադիատորական մրցահրապարակում, որպեսզի վերադառնա Ասգարդ եւ այն փրկի Հելայից ու Ռագնարյոկից:

Բլոքբասթերի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:



© NEWS.am STYLE