«Իմ մասնակցությամբ ֆիլմերը դիտելիս քնում եմ». Ռոբերտ Դե Նիրոն դարձավ 74 տարեկան (ֆոտո/վիդեո)

16:36   17 օգոստոսի, 2017

Օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն այսօր՝ օգոստոսի 17-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հոլիվուդյան աստղը դարձավ 74 տարեկան:

Առաջին անգամ Դե Նիրոն նկարահանվել է 1963 թ-ին՝ «Հարսանեկան երեկույթ» ֆիլմում՝ հանդես գալով փեսացուի ընկերոջ դերում:

Դե Նիրոյի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Տաքսիստը», «Լավ տղաները», «Կատաղած ցուլը», «Եղնիկների որսորդը», «Մի անգամ Ամերիկայում», «Ծանոթություն ծնողների հետ» եւ այլն:

Ձեզ ենք ներիկայացնում դերասանի ամենահետաքրքիր մտքերից մի քանիսը.

«Եթե ճիշտ աթոռ ես ընտրել, շատ հեշտ կհարմարվես դրան»:

«Կյանքում երկու կարեւոր բան պետք է սովորել. երբեք ընկերներիդ համար թակարդ չլարես եւ բերանդ աշխատիր փակ պահել»:

«Ժամանակն առաջ է գնում: Եթե մի բան ես որոշել անել, մի սպասիր, արա դա հիմա»:

«Հայտնի լինելու ամենամեծ դժվարությունն այն է, որ մարդիկ միշտ լավ են քեզ վերաբերվում»:

«Հանգատանալ կհասցնես այն ժամանակ, երբ մեռնես»:

«Կյանքից ավելի հեգնական ոչինչ չկա»:

«Փողը հեշտացնում է կյանքը, բայց պետք է հաջողակ լինել այն ունենալու համար»:

«Մարդու տաղանդը կախված է նրա ընտրությունից»:

«Մարդիկ ոչ թե փորձում են ցուցադրել իրենց զգացմունքները, այլ փորձում են քողարկել դրանք»:

«Ես չեմ սիրում դիտել իմ մասնակցությամբ ֆիլմերը: Քնում եմ դրանք դիտելիս»:



© NEWS.am STYLE