Փինքը ներկայացրել է What About Us երգի տեսահոլովակը

17:26   17 օգոստոսի, 2017

Հանրահայտ երգչուհին Youtube-ի իր PinkVEVO  ալիքում ներկայացրել է What About Us երգի տեսահոլովակը: Երգի տեքստը գրել է ինքը Փինքը, իսկ նրան օգնել է Snow Patro խմբի երգիչ Ջոնի ՄակԴեյդը (ի դեպ, դերասանուհի Քորթնի Քոկսի փեսացուն):

Նոր՝ What About Us սինգլը երգչուհու՝ Beautiful Trauma ալբոմից է, որը կներկայացվի այս տարվա հոկտեմբերին:
Նոր ալբոմում կլինեն նաեւ համատեղ կոմպոզիցիաներ Մաքս Մարթինի, Shellback-ի, Bleachers-ից Ջեք Անտոնոֆի, Ջուլիա Մայքլզի, Գրեգ Կուրստինի եւ այլոց հետ:



© NEWS.am STYLE