Despacito-ն՝ երեւանցիների կատարմամբ. NEWS.am STYLE-ի երաժշտական ֆլեշմոբը (տեսանյութ)

10:29   18 օգոստոսի, 2017

Երեք միլիարդից ավելի դիտում յոթ ամսում՝ միայն YouTube-ում, հազարավոր cover-ներ՝ աշխարհի ամենատարբեր երկրներում: Կռահեցի՞ք, թե որ երգի մասին է խոսքը:

Դե իհարկե, Despacito. այսօր արդեն միանշանակ կարելի է պնդել՝ Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Յանկիի երգն այս տարվա գլխավոր հիթն է:

NEWS.am STYLE-ը որոշեց յուրահատուկ ֆլեշմոբ կազմակերպել՝ համախմբելով մեր համաքաղաքացիներին տվյալ երգի շուրջ: Իհարկե, ինչպես եւ ենթադրվում էր, ոչ բոլորը համարձակ գտնվեցին եւ երգեցին, սակայն համարձակներ, այնուամենայնիվ, եղան:

Շնորհակալություն ենք հայտնում մեր ֆլեշմոբի մասնակիցներին՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ ֆլեշմոբի նպատակը բնավ էլ մաքուր եւ անթերի երգելը չէր, այլ պարզապես հետաքրքիր գաղափար իրականացնելը :)



© NEWS.am STYLE