Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին իր հերթական սիրեկանին է լքել՝ վերջինի դավաճանության պատճառով

10:04   18 օգոստոսի, 2017

Բլեք Չայնան դադարեցրել է հարաբերությունները ռեփեր Mechie-ի հետ։ Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհին իր հերթական սիրեկանին է լքել՝ վերջինի դավաճանության պատճառով։

29-ամյա պարուհին իր 24-ամյա սիրեկանի հեռախոսում հայտնաբերել է ուրիշ աղջիկներից ստացած «SMS» հաղորդագրություններ, նաեւ նկատել սոցցանցերում տղայի սիրախաղը աղջիկների հետ։

Չայնան ընդամենը մեկ ամիս առաջ էր բաժանվել իր դստեր ՝ Դրիմ Ռենեի հորից՝Ռոբ Քարդաշյանից, իսկ եթե ավելի ճշգրիտ՝ Ռոբն էր լքել նրան ու լքել էր, քանի որ Չայնան դավաճանել էր նրան ռեփեր Mechie-ի հետ )))) Ինչպես ասում են՝ կարմայից չես խուսափի)))

Ի դեպ, ռեփերն ինքը Բլեքի հետ հարաբերությունների սկզբում իր պարանոցին դաջվածք էր արել Չայնայի անվան սկզբնատառերով՝ ընկերներին վստահեցնելով, որ դա հավերժ սեր է։

Կյանքը լի է ակակնկալներով )))

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE