Սուպերմոդել Միրանդա Քերը՝ Նյու Յորքում զբոսնելիս

11:05   18 օգոստոսի, 2017

Մայիսի վերջին ավստրալացի մոդել՝ 34-ամյա Միրանդա Քերը, եւ Snapchat սոցցանցի հիմնադիր՝ 26-ամյա Էվան Շպիգելը, համեստ հարսանիք արեցին, որին հրավիրել էին միայն ամենամտերիմ մարդկանց եւ ազգականներին:

Որքան էլ տարօրինակ է, լուսանկարիչները Միրանդայի եւ Էվանի հարսանիքի մանրամասները չբացահայտեցին, սակայն դրանց մասին ամերիկյան Vogue-ին պատմեց ինքը մոդելը, այն էլ՝ մեկ ամիս անց:

Իսկ երեկ գեղեցկուհուն նկատել են Նյու Յորքում քրոփ թոփով եւ մաքսի կիսաշրջազգեստով:

Հիշեցնենք, որ Միրանդան 6-ամյա որդի ունի Օրլանդո Բլումի հետ ամուսնությունից (մոդելի եւ դերասանի ամուսնությունը փլուզվեց Ջասթին Բիբերի հետ Քերի դավաճանության պատճառով):



Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ TheImagedirect.com-ի



© NEWS.am STYLE