Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել Vogue-ի համար հղի Սերենա Ուիլյամսի լուսանկարը

12:10   18 օգոստոսի, 2017

Այս զույգի անունը շարունակում է մնալ աշխարհիկ լուրերի սյունակների վերնագրերում: Ալեքսիս Օհանյանը ցույց է տվել Vogue-ի համար հղի Սերենա Ուիլյամսի լուսանկարը: Reddit կայքի հիմնադիրն իր հարսնացուի լուսանկարը հրապարակել է Instagram-ում:

«Իմ հարսնացուն Vogue-ի համար»,- Ալեքսիսը լուսանկարն այսպես է մակագրել:

Ի դեպ, մեկ օր առաջ Սերենան եւս իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել Vogue-ի սեպտեմբերյան համարի համար կատարված ֆոտոշարքից, որում թենիսիստուհին կեցվածք է ընդունել Versace-ից զգեստով:

Հիշեցնենք, որ օրերս Սերենան հայտարարել էր, որ ծննդաբերությունն «իրեն իսկական կին կդարձնի»:

«Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ երեխայի ծնունդն ինձ ավելի շատ ուժ ու վստահություն կտա: Զգում եմ, որ ամեն ինչի պատրաստ կլինեմ: Մեծ հարգանքով եմ վերաբերվում մայրացած կանանց: Ինչպես հիշում եք, ես պատրաստվում եմ իսկական կին դառնալ: Ինձ սպասվում է ինչ-որ շատ տպավորիչ բանի միջով անցնել»,- ասել է մարզուհին:



© NEWS.am STYLE