Էդ Շիրանը Նյու Յորքի փողոցներում գրկախառնվել է երկրպագուների հետ

13:08   18 օգոստոսի, 2017

էդ Շիրանի վրա լիաթոք ծիծաղեցին, երբ նա հայտնվեց «Գահերի խաղի» նոր եթերաշրջանի առաջին սերիայում, սակայն դա նրա տրամադրության վրա ամենեւին չի ազդել: Շիրանը հիմա Նյու Յորքում է։

26-ամյա երգիչը, ինչպես միշտ, դրական է տրամադրված:


Այսպես, հյուրանոցից դուրս գալով՝ հանրահայտ երգիչը հայտնաբերել է ոչ միայն իրեն սպասող լուսանկարիչներին, այլ նաեւ երկրպագուներին:


Սակայն, ի տարբերություն աստղերից շատերի, Շիրանը չի սլացել նրանց կողքով, այլ կանգնել է մակագրություն տալու, լուսանկարվելու եւ նույնիսկ գրկախառնվելու:


Հիշեցնենք, որ այս պահին Շիրանը ԱՄՆ-ում համերգաշրջան է անցկացնում:
Օգոստոսի 27-ին Շիրանը կհայտնվի MTV Video Music Awards-ում, որտեղ «Տարվա արտիստ» անվանակարգում կպայքարի Բրունո Մարսի, Քենդրիք Լամարի, Արիանա Գրանդեի եւ The Weeknd-ի հետ:

Աղբյուրը՝  Daily Mail
Լուսանկարները՝ Splash-ի



© NEWS.am STYLE