Դատարանը Բրեդ Փիթին եւ Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է կես միլիոն եվրո վճարել ինտերիերի դիզայներին

14:15   18 օգոստոսի, 2017

Դատարանը Բրեդ Փիթին եւ Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է կես միլիոն եվրո վճարել ինտերիերի ֆրանսիացի դիզայներ Օդիլ Սուդանին, հայտնում է Libération.-ը: Օդիլը պնդում է, որ իր ընկերությունը Ջոլիի եւ Փիթի պատճառով սնանկացել է:


Կինը երեք տարի աշխատել է Փիթի հատուկ պատվերի վրա։ Դերասանը նրան հանձնարարել էր զբաղվել Միրվալ ամրոցի լուսավորմամբ, իսկ դա չորս շենք է, որն ունի 40 սենյակ: Այնուհետեւ Օդիլին հեռացրել են աշխատանքից. դերասանները նաեւ չեն վճարել դիզայների ամբողջ աշխատավարձը:


Ընթացիկ ապրիլին դատարանը մասամբ էր բավարարել Սուդանի պահանջները, եւ դերասանները նրան անձամբ 60 հազար եվրո էին վճարել նրա հեղինակությանը պատճառած վնասի համար, նաեւ պետք է եւս 500 հազար վճարեն կատարած աշխատանքի համար, բայց նա շարունակում է պայքարել, որպեսզի իրեն նախագծի հեղինակ ճանաչեն:


42-ամյա Ջոլին եւ 53-ամյա Փիթը պնդում են, որ նախագծի հեղինակներն իրենք են, մասնավորապես՝ նշվում է, որ Փիթն անձամբ է նկարել ամրոցի լուսավորման դիզայնը:

Սուդանը պնդում է, որ Փիթից էլփոստով նամակ է ստացել, որում նա խնդրել է դատաքննությունը չշարունակել:
«Եկեք նախագիծն ավարտենք: Այն չափից ավելի լավն էր այդքան վատ ավարտվելու համար: Կյանքի տեւողությունը չափից ավելի կարճ է վիճաբանության համար»,- գրել է Փիթը:

Հիմա Օդիլը պայքարում է, որ իրեն իրավաբանորեն Միրվալ շատոյի լուսավորության նախագծի հեղինակ ճանաչեն:



© NEWS.am STYLE