Նկարում ենք Քիմ Քարդաշյանին. հայ նկարչուհու փորձարկումը՝ հատուկ NEWS.am STYLE-ի համար (տեսանյութ)

13:25   18 օգոստոսի, 2017

Նկարչությունը հանգստացնում է նյարդերն ու շեղում առօրյա հոգսերից, սակայն ոչ բոլորին է տրված նկարելու ձիրքը: Մեստ Շմավոնյանն այն երջանիկներից է, որն օժտված է նկարելու ունակությամբ: Նա հրաշալի ուրվագծում  է հայտնի մադկանց այնպես, որ նկարը չի տարբերվում իրական մարդուց:

Ի դեպ, երիտասարդ նկարչուհին ներկում է մարկերների օգնությամբ, ինչը ստիպեց ինձ ավելի լարված հետեւել նկարչության ողջ գործընթացին, քանի որ մեկ շեղ գիծ, եւ վերջ՝ նկարը կփչանա:

Մեստը հատուկ NEWS.am STYLE-ի համար նկարեց Քիմ Քարդաշյանին. մի քանի ժամ տեւած գործընթացի հրաշալի արդյունքը՝ մեր տեսանյութում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE