Ջոլին, Դրեյքը, Դենզել Վաշինգթոնը, Շարլիզ Թերոնը եւ այլ աստղեր կդիտեն Ֆլոյդ Մեյվեզերի եւ Քոնոր Մակգրեգորի մենամարտը

17:06   18 օգոստոսի, 2017

Օգոստոսի 26-ին Լաս Վեգասում բռնցքամարտի երկրպագուներին գրավիչ մենամարտ է սպասում, որի ժամանակ Ֆլոյդ Մեյվեզերը կպայքարի Քոնոր Մակգրեգորի դեմ:

Ի դեպ, մինչ Քոնորը մամուլում Ֆլոյդին հայհոյում է, Մեյվեզերը վերջերս Ջիմի Քիմելի շոուում հայտարարել է, որ բոլորին MGM Grand ռինգում մեծ շոու է սպասում:

Հավանաբար, հենց այս պատճառով են առաջին կարգերի տոմսերը գնել առաջին մեծության աստղերը:
TMZ-ին հայտնի է դարձել աստղերի անունները: Նրանք են՝ Անջելինա Ջոլին, Դրեյքը, ԼեԲրոն Ջեյմսը, Դենզել Վաշինգթոնը, Շարլիզ Թերոնը, Էլոն Մասկը, Diddy-ն, Մարկ Ուոլբերգը, LL Cool J-ն, Ջեյմի Ֆոքսը, Բոբ Կրաֆթը, Ռիկ Ռոսսը, Ադամ Լիվայնը, Մայքլ Բեյը, Avicii-ն:

Ի դեպ, նշենք, որ մենամարտի հաղթողը աներեւակայելի երեկույթ է կազմակերպելու: Հաղթելու դեպքում Ֆլոյդը խոստացել է այն կազմակերպել մերկապարի ակումբում:



© NEWS.am STYLE