«Միասին կարող ենք կառուցել մի աշխարհ, որտեղ քաղցկեղը մեզ չի թողնի առանց հույս». Պատրիկ Սուեյզին այսօր կդառնար 65 տարեկան (ֆոտո/վիդեո)

16:31   18 օգոստոսի, 2017

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ծնվել է ամերիկացի հայտնի դերասան Պատրիկ Սուեյզին: 90-ականների սեքս-խորհրդանիշն այսօր կդառնար 65 տարեկան:

Սուեյզին մի շարք ֆիլմերում է նկարահանվել, սակայն առավել հայտնի է «Ճանապարհի վրայի տունը», «Կեղտոտ պարեր» եւ «Ուրվականը» ֆիլմերում իր դերերով: Հմայիչ ու տաղանդավոր դերասանը դեռ շատ դերեր կարող էր կերտել, եթե նրա կյանքը չխլեր չարաբաստիկ հիվանդությունը՝ քաղցկեղը: Սուեյզիի հիվանդության լուրը հայտնի դարձավ 2008 թ-ին: Մեկ տարի շարունակ դերասանը, չկորցնելով հույսն ու հավատը, պայքարում էր դաժան հիվանդության դեմ, սակայն 2009 թ-ին Պատրիկը տեղափոխվեց հիվանդանոց:  Նույն թվականի սեպտեմբերին դերասանը հեռացավ կյանքից...

Մարտահրավերներից չվախեցող, անսահման հույսի եւ լավատեսության տեր դերասանի՝ Պատրիկ Սուեյզիի մտքերից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

«Ես Լեոն եմ: Առյուծն իմ հսկայական կողմն է»:

«Իմ սիրտն ու հոգին բաց են առեղծվածների առաջ»:

«Երբ զգում եմ, որ 5 րոպե էլ ավել կարող եմ ապրել, դեն եմ նետում ծխախոտը»:

«Ինձ համար հաղթանակը չհանձնվելն է: Կապ չունի, թե ինչ է ընկած իմ ուսերին, ամեն ինչ էլ հաղթահարելի է»:

«Ես շարունակում եմ երազել ապագայի մասին, որտեղ ապրելու եմ երկար ու առողջ՝ առանց քաղցկեղի ստվերի»:

«Ուզում եմ հավատալ, որ իմ ուսերին շատ պահապան հրեշտակներ կան, այդ թվում նաեւ հայրս, որոնք պաշտպանում են ինձ»:

«Որքան երկար ես ապրում, այնքան ավելի հաճախ ես հանդիպում մահվան»:

«Ես ուղղակի լռում եմ ու սպասում, որ հրեշտակներս խոսեն ու ասեն, թե ինչ պետք է անեմ»:

«Միասին մենք կարող ենք կառուցել մի աշխարհ, որտեղ քաղցկեղը չի վախեցնի մեզ ապրել, չի թողնի առանց հույս կամ հավատ»:

«Ես երբեք չեմ փախել մարտահրավերներից»:



© NEWS.am STYLE