Մայլի Սայրուսը ներկայացրել է Younger Now երգի տեսահոլովակը

18:16   18 օգոստոսի, 2017

Մայլի Սայրուսը Youtube-ի իր ալիքում՝  MileyCyrusVEVO-ում, ներկայացրել է Younger Now երգի տեսահոլովակը։ Երգչուհու նոր ալբոմը, որտեղ ներառված է երգը, կթողարկվի սեպտեմբերի վերջին։

Երաժշտության եւ խոսքերի հեղինակը Օրեն Յոելն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորն է Դայան Մարթելը (ի դեպ, հանրաճանաչ երգչուհին նաեւ որպես ռեժիսոր է հանդես եկել)։

Տեսահոլովակի եւ երաժշտության աուրան հիշեցնում են հեռավոր 70-ական թվականները. ըստ երեւույթին, Մայլիի վրա ազդել են Վուդի Ալենի «Ճգնաժամ վեց տեսարանով» ֆիլմի նկարահանումները։

Տեսահոլովակում Մայլին փորձում է տարբեր կերպարներ, սակայն դրանցից ամենավառը, բնականաբար, դիսկոյի եւ ռոք-ն-ռոլի դարաշրջանով եւ այդ ժամանակների աստղերով՝ Էլվիս Փրեսլիով ու Դեւիդ Բոուիով ոգեշնչվածներն են։

Ի դեպ, 24-ամյա երգչուհու նախորդ՝ The Bangerzz ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի է ունեցել 4 տարի առաջ։



© NEWS.am STYLE